Ազգերի լիգայի վիճակահանություն․ Հայաստանի հնարավոր մրցակիցները

14:10   8 փետրվարի, 2024

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 8-ին  Երևանի ժամանակով 21:00-ին կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի վիճակահանությունը։

ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:

A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:

Առաջին զամբյուղ․ Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Երկրորդ զամբյուղ․  Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ

Երրորդ զամբյուղ․ Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Չորրորդ զամբյուղ․ Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։