«Նոան» ոչ ոքի խաղաց «Զենիթի» հետ

20:05   6 փետրվարի, 2024

Երեւանի «Նոան» Դոհայում ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Կատարում մարզական հավաք անցկացնող Երեւանի «Նոան» նախորդ ստուգողական խաղերում 3:0 հաշվով հաղթել էր «Կատարին», 1:0 հաշվով՝ «Ալ Շահանիային» (Կատար), 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Մուայդարի» հետ, 1:0 հաշվով պարտության մատնել «Ալ Վակրային» (Կատար)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։