01:55 5 փետրվարի, 2024Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» մադրիդյան դերբիում մրցեց «Աթլետիկոյի» հետ։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը՝ 1:1:
20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
Ավելացված երրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն։
«Ռեալը» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։ «Աթլետիկոն» չորրորդն է՝ 48 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)
Բրաիմ Դիաս, 20 - Մարկոս Լիորենտե, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.