00:20 3 փետրվարի, 202485 տարեկանում մահացել է հայտնի վիրահայ լեռնագնաց Լեւ Սարկիսովը, հաղորդում է Վրաստանի ալպինիզմի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
1999 թվականին Էվերեստը 60 տարեկան եւ 160 օրականում նվաճելու շնորհիվ Լեւ Սարկիսովի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած ամենատարեց մարդ։ Լեւ Սարկիսովը նաեւ չորս անգամ բարձրացել է Արարատ լեռ՝ ծածանելով հայոց եռագույն դրոշը։
Լեւ Սարկիսովը ծնվել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Թբիլիսի, դարձել ալպինիզի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, արժանացել «Ձնե հովազ» կոչման, որին արժանանում էին նախկին ԽՍՀՄ-ում 7 հազար մետր եւ ավելի բարձրությամբ բոլոր՝ հինգ գագաթները նվաճելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.