09:54 2 փետրվարի, 2024Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հաղորդում է twitter.com/pedrogva6-ը։
28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Ինտերը» պայմանագիր կառաջարկի Ադրիեն Ռաբյոյին՝ փորձելով ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել նրան։
Ադրիեն Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում նա թուրինյան թիմի հետ մասնակցել է 19 հանդիպման խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրաննսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.