15:17 1 փետրվարի, 2024Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հավաքականի հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև:
Սլովենիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում հունիսի 4-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին անցկացվելիք մյուս ընկերական հանդիպումների մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի առաջիկայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.