Պաուլիստան միացավ Մադրիդի «Աթլետիկոյին»

18:45   31 հունվարի, 2024

Բրազիլացի կենտրոնական պաշտպան Գաբրիել Պաուլիստան միացել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ 33-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է կնքել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հետ։

Գաբրիել Պաուլիստան ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Աթլետիկոյին»։ Նա խզել էր պայմանագիրը «Վալենսիայի» հետ, որի կազմում անցկացրել է նախորդ 7 մրցաշրջանները՝ մասնակցելով 253 հանդիպման։

Գաբրիել Պաուլիստան հանդես է եկել նաեւ բրազիլական «Վիտորիայում», Լոնդոնի «Արսենալում» եւ իսպանական «Վիլյառեալում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.