Արման Ծառուկյան․ 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, բայց ներկայացնում եմ Հայաստանը

14:06   31 հունվարի, 2024

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան, որտեղ շարունակում է պատրաստվել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտին։ Նա խոսել է մարզական քաղաքացիության մասին։

«Ես 100 տոկոս ռուսաստանցի մարտիկ եմ, այստեղ եմ մեծացել, մարզվել, դպրոց գնացել, ռուսաստանյան անձնագրով համալսարան եմ գնացել, պարզապես ներկայացնում եմ Հայաստանը, քանի որ ոչ մի հայ մարտիկ չկա։ Ցանկանում եմ ներկայացնել այդ երկիրը եւ զուգահեռ՝ Ռուսաստանը»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ կմենամարտի ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում։ Այդ մենամարտի հաղթողը տիտղոսային մենամարտ կանցկացնի ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։