21:02 30 հունվարի, 2024Իտալական «Ռոման» գերմանական «ՌԲ Լայպցիգից» ձեռք է բերել 27-ամյա իսպանացի պաշտպան Անխելինյոյին։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Անխելինյոն «ՌԲ Լայպցիգի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
Transfermarkt-ը Անխելինյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.