21:18 27 հունվարի, 2024Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Լաս Պալմասին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լաս Պալմասի» իսպանացի կիսապաշտպան Խավիեր Մունյոսը։
Արքայական թիմին հաղթանակ բերեցին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենիի գոլերը։
21 խաղից հետո «Ռեալը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» (21 խաղ)։ «Լաս Պալմասը» (22 խաղ) 8-րդն է՝ 31 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Լաս Պալմաս» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)
Խավիեր Մունյոս, 53 - Վինիսիուս Ժունիոր, 65, Օրելիեն Տչուամենի, 84
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.