AusOpen. Մեդվեդեւը հաղթեց Զվերեւին եւ կխաղա եզրափակիչում

17:12   26 հունվարի, 2024

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում ավարտին մոտեցող Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը հինգ սեթում պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին՝ 5:7, 3:6, 7:6 (7:4), 7:6 (7:5), 6:3։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչում Դանիիլ Մեդվեդեւի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, Ավստրալիայի բաց առաջնության 10-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը։

Մեդվեդեւն ու Սիները Ավստրալիայի բաց առաջնության տիտղոս չունեն։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։