Իսպանիայի գավաթ․ «Ռեալ Սոսիեդադը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

02:29   24 հունվարի, 2024

«Ռեալ Սոսիեդադը» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 2:1 հաշվով պարտության մատնելով Վիգոյի «Սելտային»։

Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալը։ 66-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց հոլանդացի կիսապաշտպան Շերալդո Բեքերը։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Սելտա Վիգո» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 1:2

Լուկաս դե լա Տորե, 90+2 - Միկել Օյարսաբալ, 2, Շերալդո Բեքեր, 66

Հունվարի 24

 «Մալյորկա» - «Ժիրոնա»՝ 22:30 (Երեւանի ժամանակ)

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 00:30 (հունվարի 25)

Հունվարի 25

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 00:00 (հունվարի 26)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.