16:40 23 հունվարի, 2024Ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 8 միլիոն եվրո է առաջարկել Մոսկվայի «Լոկոմոտիվին» 24-ամյա եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։
«Զենիթը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր, տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է championat.com-ը։
Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նրա տրանսֆերի գումարի 10 տոկոսը կստանա ԲԿՄԱ-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Նաիր Տիկնիզյանը ճանաչվել էր «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։
Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.