21:17 22 հունվարի, 2024Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանում անցկացված օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։
Կապանցի մարզիկը 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.