19:39 22 հունվարի, 2024Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը փոխել է մարզական քաղաքացիությունը։ Փարիզում տեղի ունեցած Grand Prix de France Henri Deglane 2024 մրցաշարում Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է Արգենտինան եւ նվաճել է արծաթե մեդալ։
36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը կկարողանա 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե կմասնակցի փետրվարի 28-ից մարտի 1-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում անցկացվելի Պանամերիկյան վարկանիշային մրցաշարին, հաղորդում է insidethegames.biz-ը։
Արսեն Ջուլֆալակյանը մարզական կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թ․ հուլիսին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.