2023թ․ Հայաստանի լավագույն խաղացողն ու մարզիչը ֆուտզալում

13:04   22 հունվարի, 2024

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2023թ․ Հայաստանի լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 

61 միավորով լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի հավաքականի և ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Երկրորդ տեղում է Հայաստանի հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (42 միավոր)։

Լավագույն եռյակը 13 միավորով եզրափակել է  Հայաստանի հավաքականի և ռուսական «Գազպրոմ-Յուգրայի» ֆուտզալիստ Ժոաո Գիլյերմե Կարվալյոն:

Ֆուտզալի 2023թ․ Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր:

Երկրորդ տեղում է է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։

18 միավորով երրորդ տեղում է զբաղեցրել «Լեոսթանդքոյինի» գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:




© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։