Լեւոն Հայրապետյանի վիրահատությունը հաջող է անցել

15:30   14 նոյեմբերի, 2012

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ լեհական «Լեխիայի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը նոյեմբերի 14-ին վիրահատվել է Մյունխենում: 23-ամյա ֆուտբոլիստի ծնկի վիրահատությունը հաջող է անցել: Այդ մասին NEWS.am Sport-ին հայտնեց Հայրապետյանին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 11-ին կայացած աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի՝ Բուլղարիա – Հայաստան (1:0) խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսի վերջնամասում: Վնասվել էր պաշտպանի ծնկահոդի խաչաձեւ կապանը, նաեւ մեջի ջիլը: Հայրապետյանի ապաքինման համար կպահանջվի մոտ չորս ամիս:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.