02:02 22 հունվարի, 2024Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ժիրոնան» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։
Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ ուկրաինացի հարձակվող Վիկտոր Ցիգանկովը եւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։
«Ժիրոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սեւիլիան» 17-րդն է՝ 16 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Ժիրոնա» - «Սեւիլիա»՝ 5:1 (տեսանյութ)
Արտյոմ Դովբիկ, 13, 15, 19, Վիկտոր Ցիգանկով, 56, Կրիստիան Ստուանի, 89 - Իսաակ Ռոմերո, 10
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.