17:55 21 հունվարի, 202422-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվել է «Պարի Նիժնի Նովգորոդ»։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Նիժնի Նովգորոդի ակումբի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վալերի Ծառուկյանի տրանսֆերի համար «Ալանիան» կստանա 20 միլիոն ռուբլի։
Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վալերի Ծառուկյանը մասնակցել է 20 հանդիպման, խփել 1 գոլ։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18 տուրից հետո «Պարի Նիժնի Նովգորոդը» 24 միավորով 9-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.