AusOpen. Ջոկովիչը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, Խաչանովը պարտություն կրեց

11:58   21 հունվարի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 1 ժամ եւ  46 րոպեում 6:0, 6:0, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 19-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոյին։

Քառորդ եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցը, որը 7:6 (7:3), 5:7, 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ, հույն Ստեֆանոց Ցիցիպասի նկատմամբ։

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը հաղթեց 6:4, 7:5, 6:3 հաշվով։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։