Դե Ռոսիի նորամուտը «Ռոմայում» հաղթական էր (ֆոտո, վիդեո)

22:54   20 հունվարի, 2024

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Վերոնային»։ Հռոմեական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ, իտալացի Դանիելե Դե Ռոսիի նորամուտը հաղթական էր։

«Ռոման» առավելության հասավ 2:1 հաշվով բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի գոլերի շնորհիվ։

«Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է, «Վերոնան» 18-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ռոմա» - «Վերոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 19, Լորենցո Պելեգրինի, 25 – Մայքլ Ֆոլորունշո, 76

Չիրացրած 11մ՝ Միլան Ջուրիչ («Վերոնա»), 66



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։