17:58 20 հունվարի, 2024«Արարատ-Արմենիային» է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», հանդես է եկել նաեւ Երևանի «Ալաշկերտում», բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից է. Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Փյունիկի» կազմում ու Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» և «Կայրաթի» և գավաթակիր` «Կայրաթի» կազմում։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.