18:24 19 հունվարի, 2024Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Ալեքսանդր Պուցկոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա պաշտպանը «Սպարտակի» սան է։ Ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնության այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», «Ուֆան», Գրոզնիի «Ախմատը» և «Բալթիկան»։ 2016/17 մրցաշրջանում Ալեքսանդրը «Սպարտակի» կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն
Նրա նախորդ ակումբը եղել է «Բալթիկան»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.