Նովակ Ջոկովիչի 31-րդ անընդմեջ հաղթանակը AusOpen-ում

17:44   19 հունվարի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։ Այս մրցաշարում իր 100-րդ մրցախաղում սերբ թենիսիտը 6:3, 6:3, 7:6 (7:2) հաշվով պարտության է մատնել աշխարհի 32-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էչեւերիին։

Ջոկովիչը 31-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Ավստրալիայի բաց առաջնությունում։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, մենախաղում ավելի շատ հաղթանակ տարել է ամերիկացի Մոնիկա Սելեշը՝ 1991-1999 թվականներին։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 19-րդ ռակետ, ֆրանսիացի Ադրիան Մանարինոն, որը 7:6 (7:4), 1:6, 6:7 (2:7), 6:3, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Բեն Շելթոնին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։