15:42 19 հունվարի, 2024Կարատեի Հայաստանի կրկնակի չեմպիոն, 21-ամյա գյումրեցի Արտաշես Հարությունյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ, ունի օգնության կարիք։ Այդ մասին նա գրառում է արել ֆեսբուքյան էջում։
«Հարգելի ընկերներ, Ես Արտաշես Արամի Հարությունյանն եմ, 21 տարեկան եմ, ծնվել եմ Գյումրի քաղաքում, սովորել եմ Վ.Թեքեյանի անվ. թիվ 2րդ ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Գյումրու Շիրակի Պետական համալսարան։
Ես զբաղվում եմ սպորտով։ Օլիմպիական կարատե մարզաձեւում 2 անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն։ Ինձ մոտ ախտորոշվել է սուր B-լիմֆոբլաստային լեյկոզ, բուժում ՀՀ-ում չկա, բուժման համար պետք է մեկնել Գերմանիա ոսկրածուծի փոխպատվաստման համար։ 2 փուլով ստացել եմ քիմիոթերապիա Երեւանի Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որը հովանավորվել է www.cityofsmile.org կազմակերպությունը։
Խնդրում եմ բոլորին հնարավորության սահմանում օգնել ինձ:
Կից հաշվեհամարները եւ համապատասխան փաստաթղթերը․
Idram- 093518834
AMD-2477403424950000
USD-2477403424950010
EUR-2477403424950020
RUR-2477403424950030»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.