«Էվերտոնը» հաղթեց «Քրիսթալ Փելասին» եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

01:43   18 հունվարի, 2024

«Էվերտոնը» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ՝ երկրորդ խաղում առավելության հասնելով «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Թիմերն անցկացրին երկրորդ հանդիպումը, քանի որ առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

Երկրորդ խաղում «Էվերտոնը» տանը «Քրիսթալ Փելասին» պարտության մատնեց նվազագույն հաշվով։ Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ, երկրորդ խաղ

«Էվերտոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

Անդրե Գոմեշ, 42



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.