12:45 14 նոյեմբերի, 2012Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդի (WBC) մրցանակաբաշխության ժամանակ Մուհամեդ Ալին կարժանանա «Բռնցքամարտի արքա» կոչմանը: Այդ մասին հայտարարել է WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը, հայտնում է Boxingscene-ը:
«Ալիի գավազանն ու թագը գրեթե պատրաստ են: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա դեկտեմբերին, երբ WBC-ն 50-րդ անգամ կուղեւորվի մեքսիկական Կանկուն քաղաք»,- նշել է WBC-ի նախագահը:
70-ամյա Մուհամեդ Ալին այդ կոչմանը կարժանանան բռնցքամարտում ունեցած մեծ ավանդի համար: Մրցանակաբաշխության արարողությանը ներկա կլինեն WBC վարկածով աշխարհի նախկին եւ ներկայիս չեմպիոններ, այդ թվում՝ ուկրաինացի Վիտալի Կլիչկոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.