00:28 18 հունվարի, 2024Կոտ դ’Իվուարի հավաքականի կիսապաշտպան Համեդ Տրաորեն անգլիական «Բորնմուտից» տեղափոխվեց Իտալիայի չեմպիոն «Նապոլի», հաղորդում է նեապոլյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Նապոլին» 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր։ Ամռանը իտալական ակումբը հնարավորություն կունենա 25 միլիոն եվրոյով ձեռք բերել Տրաորեի տրանսֆերային իրավունքը։
Ընթացիկ մրցաշրջանում Տրաորեն «Բորնմուտի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 1 գոլ։
Transfermarkt-ը Տրաորեի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.