AusOpen. Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

11:50   17 հունվարի, 2024

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 101-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:4, 6:3, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 30 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի եւ աշխարհի 75-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մահաչի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։