19:34 16 հունվարի, 202428-ամյա նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկին», հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա նախորդ ակումբը ղազախական «Կասպիյ Ակտաուն» էր։
Սոլոմոն Ուդոն հանդես է եկել նաեւ Երեւանի «Արարատում», Գյումրիի «Շիրակում», Երեւանի «Ուրարտուում» եւ «Արարատ-Արմենիայում», ղազախական «Ատիրաուում», «Շախտյոր Կարագանդայում»։
2020 թվականին Սոլոմոն Ուդոն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 23 հանդիպման:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.