AusOpen․ Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

11:37   16 հունվարի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 41-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:2), 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Երկրորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 62-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզը, որը 6:2, 3:6, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 655-րդ ռակետ, գերմանացի Անժելիկա Կերբերին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։