23:27 15 հունվարի, 2024Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանի տրանսֆերին «Պարի Նիժնի Նովգորոդից» հունգարական «Ֆերենցվարոշ» ոչինչ չի խանգարում, գումարի փոխանցման տեխնիկական խնդիրներ չկա։ Այդ մասին հայտնել է «Պարի Նիժնի Նովգորոդի» գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը, փոխանցում «РИА Новости»-ն։
«Ֆերենցվարոշը» Էդգար Սեւիկյանի տրանսֆերի համար կվճարի 1,1 միլիոն եվրո։
«Բանակցությունները շարունակվում են։ Գումարի հետ կապված հիմնական պայմանավորվածությունները կան։ Հիմա համաձայնեցվում են տեխնիկական հարցերը՝ բուժզննում, դրա լոգիստիկան։ Խաղացողի համար գումարը ստանալը տեխնիկական հարց է։ Մենք Եվրոպա մեկնած այլ ֆուտբոլիստների համար էլ ենք գումար ստանում, վճարում ենք այլ երկրներ։ Ամեն անգամ մշակվում է անհատական սխեմա»,- ասել է Մելիք-Գուսեյնովը։
Էդգար Սեւիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդ» էր տեղափոխվել 2022թ․ հունիսին իսպանական «Լեւանտեից»։ Ռուսական թիմի կազմում նա մասնակցել է 40 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.