12:23 15 հունվարի, 2024Սլովենիայի Ռուսե քաղաքում ավարտված հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանի Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակչում նրանք 17:15 հաշվով հաղթել են Չեխիայի թիմին, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Այս մրցաձևում բրոնզե մեդալի համար պայքարել ու հաղթել են Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան թիմային զույգը, որը 574 (288/286) միավոր արդյունքով երրորդ տեղից դուրս է եկեկ բրոնզե մեդալի համար եզրափակիչ եւ 16:14 հաշվով հաղթել Հունգարիայի թիմին։
ISSF Grand Prix-2024 մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է՝
2 ոսկե մեդալ․ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան),
1 արծաթե․ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան),
1 բրոնզե, Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.