AusOpen. Ջոկովիչը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը

17:47   14 հունվարի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում, որի գործող չեմպիոնն է։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնն առաջին շրջանում մրցեց աշխարհի 178-րդ ռակետ, 18-ամյա խորվաթ Դինո Պրիժմիչի հետ եւ առավելության հասել չորս սեթում՝ 6:2, 6:7 (5:7), 6:3, 6:4։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 1 րոպե, ինչը Ջոկովիչի կարիերայում ամենաերկարատեւ մրցախաղն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի առաջին շրջանում։

Ավստրալիայի բաց առաջնություններում Ջոկովիչը 90-րդ հաղթանակը տարավ մենախաղի հանդիպումներում։

Ջոկվիչի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացիներ Ալեքսեյ Պոպիրինի եւ Մարկ Փոլմանսի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58,128 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։