Էլմիրա Կարապետյանը՝ ISSF Grand Prix մրցաշարի արծաթե մեդալակիր

10:05   14 հունվարի, 2024

Սլովենիայի Ռուսե քաղաքում շարունակվող հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է երկրորդ մեդալը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

10 մետրից օդամղիչ ատրճանակով կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը 579 միավոր արդյունքով, երկրորդ տեղից դուրս է եկել  եզրափակիչ փուլ։

2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Էլմիրա Կարապետյանը եզրափակիչում 239,6 միավոր արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։

Առաջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակով երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը եզրափակիչում 239,7 միավորով դարձել էր ոսկե մեդալակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։