«Նապոլին» պարտության մատնեց հետնապահին (տեսանյութ)

20:05   13 հունվարի, 2024

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» ընդունեց հետնապահ «Սալերնիտանային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Հյուրերից հանդիպման հաշիվը բացեց իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւան։ «Նապոլիի» պատասխան գոլը խփեց իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն։ Ավելացված ժամանակում չեմպիոնների հաղթական գոլի հեղինակը դարձավ կոսովցի պաշտպան Ամիր Ռահմանին։

«Նապոլին» 31 միավորով 6-րդն է, «Սալերնիտանան» վերջինն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նապոլի» - «Սալերնիտանա»՝ 2:1 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 45+4, 11մ, Ամիր Ռահմանի, 90+6 - Անտոնիո Կանդրեւա, 29



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։