Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի լավագույն մարզուհի

16:09   12 հունվարի, 2024

16-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը ճանաչվել է 2023թ․ Ռուսաստանի լավագույն մարզուհի, «РИА Новости Спорт»-ի վարկածով։

Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած Ադելյա Պետրոսյանը լրատվամիջոցի ընթերցողների մասնակցությամբ քվեարկությունում ստացել է 6792 ձայն։

Երկրորդ տեղում է սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի Վիկտորյա Լիստունովան  (5929), երրորդ տեղում՝ գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնուհի Լալա Կրամարենկոն (2561)։

Ադելյա Պետրոսյանն արժանացել է նաեւ տարվա լավագույն երիտասարդ մարզուհու կոչմանը։ Լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել է իսպանական «Ռեալ Սոսիեդադի» եւ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։