00:11 12 հունվարի, 2024Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Լոնդոնի «Տոտենհեմից» Անգլիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Էրիկ Դայերին ձեռք բերելու մասին։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Տոտենհեմը» շնորհակալություն է հայտնել Էրիկ Դայերին, որը լոնդոնյան ակումբում հանդես էր գալիս 2014 թվականից։
Էրիկ Դայերը «Բավարիայում» հանդես կգա 15 համարի խաղաշապիկով։
Transfermarkt-ը Դայերի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.