16:49 10 հունվարի, 2024Միլանի «Ինտերի» 21-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Լյուսիեն Ագումեն տեղափոխվեց «Սեւիլիա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Նա վարձակալությամբ հանդես կգա իսպանացի Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորած թիմում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ամռանը «Սեւիլիան» հնարավորություն կունենա 8 միլիոն եվրոյով գնել Լյուսիեն Ագումեի տրանսֆերային իրավունքը։
Մրցաշրջանի առաջին կեսում Ագումեն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմում մասնակցել է մեկ հանդիպման։
Transfermarkt-ը Ագումեի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.