«Յուվենտուսի» կամային հաղթանակը հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

22:55   7 հունվարի, 2024

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

39-րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Ջուլիո Մաջորեն (տեսանյութ), որը 53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։

65-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Յուվենտուսի» անգլիացի հարձակվող Սեմյուել Այլինգը (տեսանյութ)։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը (տեսանյութ

«Յուվենտուսը» 46 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 2 միավոր։ «Սալերնիտանան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 1:2

Ջուլիո Մաջորե, 39 - Սեմյուել Այլինգ, 65, Դուշան Վլահովիչ, 90+1

Հեռացում՝ Ջուլիո Մաջորե («Սալերնիտանա»), 53, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։