«Ինտերի» հաղթանակը, Մխիթարյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

17:28   6 հունվարի, 2024

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Ինտերը» Միլանում ընդունեց «Վերոնային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

13-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Վերոնայի» պատասխան գոլը 74-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Թոմա Անրին։

83-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին։

«Ինտերը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վերոնան» 18-րդն է՝ 14 միավոր։

«Յուվենտուսն» այս տուրում հունվարի 7-ին կհյուրընկալվի վերջին տեղում գտնվող «Սալերնիտանային»։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 2:1

Լաուտարո Մարտինես, 13, Դավիդե Ֆրատեզի, 90+4 - Թոմա Անրի, 74

Չիրացրած 11մ՝ Թոմա Անրի («Վերոնա»), 90+10

Հեռացում՝ Դարկո Լազովիչ («Վերոնա»), 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։