16:29 5 հունվարի, 2024Կոլումբիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կեւին Կաստանյոն կարիերան կշարունակի «Կրասնոդարում», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը մեքսիկական «Կրուս Ասուլն» էր։ Կեւին Կաստանյոն Դուբայում կմիանա «Կրասնոդարին», որը ձմեռային հավաք կանցկացնի։
Ընթացիկ մրցաշրջանում Կաստանյոն «Կրուս Ասուլի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Կաստանյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.