12:50 30 դեկտեմբերի, 2023Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նոր «Գալակտիկոսի» նախագիծ իրականացնել եւ Արքայական ակումբում միավորել այս պահին աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստներին, գրում է իսպանական AS-ը։
20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ»), 23-ամյա նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի») եւ 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ) այժմ գնահատվում են 180 միլիոն եվրո։
Մբապեին ձեռք բերելու ուղղությամբ քայլեր «Ռեալը» կձեռնարկի 2024 թվականին, Էրլինգ Հոլանդին՝ 2025 թվականին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.