«Ֆիորենտինան» հաղթեց «Տորինոյին», «Նապոլին» ոչ ոքի խաղաց «Մոնցայի» հետ (տեսանյութ)

23:35   29 դեկտեմբերի, 2023

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 83-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Լուկա Ռանիերին։

«Ֆիորենտինան» 33 միավորով չորրորդն է, «Տորինոն» 10-րդն է։

Չեմպիոն «Նապոլին» ընդունեց «Մոնցային» եւ բավարարվեց 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքով։ «Նապոլին» 28 միավորով 7-րդն է, «Մոնցան» 11-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նապոլի» - «Մոնցա»՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Մատեո Պեսինա («Մոնցա»), 68

Հեռացում՝ Միրկո Մարիչ («Մոնցա»), 90+5

«Ֆիորենտինա» - «Տորինո»՝ 1:0 (տեսանյութ)

Լուկա Ռանիերի, 83

«Ջենոա» - «Ինտեր»՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

«Լացիո» - «Ֆրոզինոնե»՝ 23:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։