«Վեստ Հեմն» ուժեղ էր «Արսենալից» (տեսանյութ)

02:13   29 դեկտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում ընդունեց «Վեստ Հեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Շոտլանդացի Դեւիդ Մոյեսի գլխավորած թիմից աչքի ընկան չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկը (տեսանյութ) եւ հույն պաշտպան Կոնստանտինոս Մավրոպանոսը (տեսանյութ)։

«Արսենալը» 40 միավորով երկրորդն է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 2 միավոր։ «Վեստ Հեմը» 6-րդ տեղում է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Արսենալ» - «Վեստ Հեմ»՝ 0:2

Թոմաշ Սոուչեկ, 13, Կոնստանտինոս Մավրոպանոս, 55



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.