09:04 28 դեկտեմբերի, 2023Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» 17-ամյա կիսապաշտպան Վասիլիե Աջիչի հետ, հաղորդում է Forza Juventus-ը։
Տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել է 5,5 միլիոն եվրո, սակայն մինչեւ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը վարձակալությամբ կշարունակի հանդես գալ «Բուդուչնոստում»։
Աջիչի պայմնագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
Աջիչը «Բուդուչնոստի» հիմնական կազմում հանդես է գալիս կես տարի, 23 խաղում խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.