Հայ սուսերամարտիկները 5 մեդալ են նվաճել Թբիլիսիում

20:45   25 դեկտեմբերի, 2023

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի  պատանեկան բաց խաղարկությունում մեդալներ են նվաճել նաեւ Հայաստանի սուսերամարտիկները։

Խոցասուսերակիրների հավաքականի անդամ Հրաչյա Առաքելյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու նվաճել ոսկե մեդալ, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Նրա թիմակիցներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը գրավել են երրորդ տեղը:

Ճկասուսերակիրները նույնանման արդյունք են  ունեցել: Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը ՝ երրորդ մրցանակակիր:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.