00:03 22 դեկտեմբերի, 2023Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ժիրոնան» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։
39-րդ րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը (տեսանյութ)։
«Բետիսից» պատասխան գոլը խփեց արգենտինացի պաշտպան Խերման Պեսելյան (տեսանյութ)։
«Ժիրոնան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բետիսը» 7-րդն է՝ 28 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բետիս» - «Ժիրոնա»՝ 1:1
Խերման Պեսելյա, 89 - Արտյոմ Դովբիկ, 39, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.