18:53 20 դեկտեմբերի, 2023Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, Օլիմպիական խաղերում նշաձողս ոսկե մեդալն է: Ամեն ինչ կանեմ, որպեսզի Փարիզ-2024-ից վերադառնամ ոսկե մեդալով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարն ամփոփել է մրցաշրջան 2023-ը:
«Տարին շատ լավ սկսեցի: Աշխարհի գավաթի փուլերում բոլորում չեմպիոն դարձա, Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձա: Միայն աշխարհի առաջնությունում մեդալ չնվաճեցի, ինչի համար ափսոսում եմ, բայց չեմ ընկճվում, քանի որ սա սպորտ է: Այս փուլում վնասվածքներիցս եմ փորձում ազատվել: Ոտքիս վնասվածքն անցել է. մեջքի վնասվածք ունեմ:
Հաջորդ տարի գլխավոր նշաձողս Օլիմպիական խաղերն են: Այս տարի վարկանիշի խնդիրը լուծեցինք: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այնտեղից պատվով հետ գանք: Ամեն մի մարզիկ կուզենա ոսկե մեդալով վերադառնալ: Ես էլ կուզեմ ոսկե մեդալով վերադառնալ, սպորտում ամեն ինչ հնարավոր է, կարող է լինել: Ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալ նվաճեմ:
Ամեն մրցումից ինչ-որ դաս քաղում ես: Տոկիոյում առաջին անգամ էր, որ ցատկիս ժամանակ ձեռքս թեք դրեցի: Դրանից հետո ամեն ցատկի ժամանակ ուշադրություն եմ դարձնում, որ հանկարծ ձեռքս սխալ չդնեմ: Արդեն հաջորդ տարվա սկսզբից կպատրաստվենք Օլիմպիական խաղերին»,- ասաց Արթուր Դավթյանը:
Սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճեց Փարիզ-2024-ի անվանական ուղեգիր: Դավթյանը կպաստրաստվի իր 4-րդ Օլիմպիական խաղերին: Նա մասնակցել է նաեւ Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.