18:40 19 դեկտեմբերի, 2023Երևանում անցկացվել է վոլեյբոլի մրցաշար, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի Մ17 և Մ21 հավաքական թիմերը:
Թիմերը մրցել են շրջանաձև համակարգով: Հայաստանի Մ21 հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
Մրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի թիմը, որը բոլոր հանդիպումներում հաղթանակներ է տարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, որը պարտվել է միայն Ռուսաստանի թիմին։
Թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ ՀՎՖ հատուկ մրցանակներով։
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ մրցաշարը կլինի ամենամյա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.